ԱՄՆ ռազմաօդային ուժերի մարզչական բազայի հրահանգիչ Լուիս Ուոքերին  ցմահ ազատազրկում է սպառնում`կուրսանտուհիների նկատմամբ սեռական ոտնձգության համար:

Ինչպես փոխանցում է BBC Russian-ը, Ուոքերը մեղավոր է ճանաչվել երդվյալ ատենակալների կողմից, դատավճիռը կկայացնի դատարանը:

ԱՄՆ օդաչուական հիմնական դպրոցներում սեռական ոտնձգության վերաբերյալ գործը սպառնում է  վերաճել սկանդալի:  Հետաքննություն է իրականցվում 13 հրահանգիչների նկատամաբ, որոնք սեռական ոտնձգություն են կատարել առնվազն 31 կուրսանտուհիների նկատմամբ:

Lackland ավիադպրոցում աշխատում է  մոտ 475 հրահանգիչ, տարեկան այն  ավարտում է 35 հազ. կուսանտ, նրանցից ամեն հինգերորդը կին է: