Հուլիսի 20-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում անձրեւաջրերը լցվել են տների նկուղները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Տեղում պարզվել է, որ մարզում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով Դալարիկ, Բաղրամյան եւ Մյասնիկյան գյուղերի մի շարք տների նկուղներ լցվել են անձրեւաջրերով, վնասվել է Մյասնիկյան գյուղի հեղեղային հողապատնեշը:

Նշված համայնքների ուժերով եւ միջոցներով իրականացվել են ջրահեռացման ու հողապատնեշի վերականգնողական աշխատանքներ:

Մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը գնահատելու համար: