Քիչ շարժվելը կամ հիպոդեմիան տարեկան ավելի շատ մարդկանց մահվան պատճառ է դառնում, քան ծխելը: Նման եզրահանգման են եկել Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները, ովքեր վերլուծել են 2008թ-ից սկսած տվյալները` պասիվ կենսաձեւի հետեւանքով առաջացած հիվանդությունների եւ հետո մահվան դեպքերի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «The Lancet»-ը, հիպոդեմիայի արդյունքում տարեկան մահանում է 5,3 մլն մարդ, այն դեպքում, երբ ծխելու արդյունքում`5 մլն:
Հետազոտողները պարզել են, որ ինֆարկտից մահացածների 6%-ը, երկրորդ աստիճանի շաքարային դիաբետից մահացածների 7%-ը, քաղցկեղից մահացածների 10%-ը կարող էին ողջ մնալ, եթե ամեն օր պարբերաբար մարմնամարզություն կատարեին:




























