Գերմանական Porsche ավտոկոնցեռնը քննարկում է երկու նոր մոդելների թողարկման հնարավորությունը: Նրանք են Project 960 աշխատանքային անվանումով բարձրարդյունաբերական սուպերքարը եւ միջին չափսերի սեդանը, որը հայտնի է Pajun (Panamera Junior) անվանումով:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Project 960 նոր մոդելն իրենից կներկայացնի երկտեղանոց սուպերքար, որի կապոտի տակ տեղադրված կլինի Բի-տուրբո V8 շարժիչը` ավելի քան 600 ձւիաուժ հզորությամբ:
Մոդելի գլխավոր մրցակիցը կլինեն Lamborghini-ի եւ Ferrari-ի սուպերքարերը:
Ինչ վերաբերում է Pajun-ին, ապա դա կլինի 4-դռնանի կուպե, որի դիզայնը վերցված է Porsche Panamera-ից: Մոդելի սերիական արտադրությունը կարող է սկսվել արդեն 2016 թվականից կամ 2017-ից, հաղորդում է «5 անիվը»:
Այստեղ գերմանացիները պետք է գնորդների համար պայքարեն այլ «գերմանացիների»` Audi A6-ի, BMW 5-Series-ի եւ Mercedes E-Class-ի հետ:




























