Պակիստանում 2011թ. այսպես կոչված «հանուն պատվի սպանության» զոհ է դարձել 700 կին:

Ինչպես կանանց իրավապաշտպան Aurat Foundation խմբի տվյալներին վկայակոչելով գրում է utro.ru-ն, 2011թ. նման սպանությունների թիվը ավելացել է մոտ 7 տոկոսով` նախորդ տարվա համեմատությամբ: Դեպքերի 89%-ի պարագայում դատարաններն արդարացրել են մեղադրյալներին: Մեծամասամբ մարդասպաններին ազատում են, իսկ «հանուն պատվի սպանությունները» դիտվում են իբրեւ անձնական, ընտանեկան գործեր:

«Հանուն պատվի սպանությունները» սովորաբար գործում են իրենց կանանց ամուսնական անհավատարմության մեջ մեղադրող ամուսինները, կամ առանց հարազատների համաձայնության ամուսնացած աղջիկների ընտանիքի անդամները, գրում է «Ազատություն» ռադիոն: Ըստ էության, նման հանցագործություն կատարողը կարող է ցանկացած արդարացում գտնել, օրինակ`«կնոջ արարքը վիրավորել է ինձ եւ ընտանիքիս անդամներին»: