Այյսօր` հուլիսի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով պայթեցում կիրականացվի մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ քանի որ շենքի գմբեթը գտնվում է վթարային վիճակում, եւ մասնակի ապամոնտաժումը վտանգավոր է աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։