Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը` Տարտուի աստղադիտարանի ավագ գիտաշխատող (Էստոնիա) եւ Իգոր Նովիկովը` Մոսկվայի Պ.Ն. Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոնի փոխտնօրեն (Ռուսաստան): ՀՀ ԳԱԱ նախագահ, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց մրցույթի արդյուքները հուլիսի 21-ին ՀՀ ԳԱԱ-ում: Մրցանակը`  500,000 ԱՄՆ դոլար,  կբաժանվի  երկու դափնեկիրների միջեւ:

Մրցույթին ներկայացված է եղել 12 աշխատանքներ: Տարտուի աստղադիտարանը առաջադրել է Յան Էյնաստոնին «Թաքնված նյութի եւ տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար» : Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի եւ աստղագիտական ինստիտուտի (Լիտվա) կողմից պրոֆեսոր Իգոր Նովիկովը առաջադրվել է «Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձեւակերպան եւ քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառումկարեւորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի եւ ազգության ականավորգիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆդոլար եւ տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից: Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվեց հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբիերկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից ԳարիկԻսրայելյանին եւ Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավորարարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին: