Արաբական միացյալ էմիրություններից Խակասիա են ժամանել 8 արծիվներ, որպեսզի դիմակայեն ԱՄԷ-ի շոգին, հայտնւոմ է հանրապետության անասնաբուժական պետական վարչության մամուլի ծառայությունը:
«Արծիվների այդ հազվագյուտ տեսակը պատկանում է արաբ շեյխ Սայիդ Մուհամմադ Խալիֆ Ալմաքթումին: Թռչունները ժամանել են ժամանակավոր` ԱՄԷ-ում այս տարի սովորականից ավելի սաստիկ շոգերի պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ, գրում է «Ինտերֆաքսը»:
Փետրավորները ժամանել են շեյխի վստահված անձի հետ:
Խակասիա են մտադիր բերել շեյխի ընդհանուր թվով 51 արծիվների:
Նախապես անասնաբուժական վարչությունը հետազոտել է այն տեղը, որտեղ պետք է պահվեն թռչունները, ինչի հիման վրա էլ տվել է թույլտվությունը:
Ըստ անասնաբուժական կանոնների` յուրաքանչյուր նոր ժամանած թռչնի կարանտինի են ենթարկում: Ներկայումս հետազոտություն է տարվում վարակիչ հիվանդությունների բացառման համար:




























