«Ալ Կաիդա» խմբավորմանն աջակցող ԱՄՆ քաղաքացին իրեն մեղավոր է ճանաչել Պենտագոնը եւ ԱՄՆ Կոնգրեսը` ռադիոկառավարմամբ խաղալիք օդանավերի օգնությամբ պայթեցնելու փորձ կատարելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Քննիչները հայտնել են, որ ծնունդով բանգլադեշցի Ռեզբան Ֆերդաուսը դեռեւս 2010-ին էր մտածել «ջիհադ» հայտարարել ԱՄՆ-ին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Հետաքննությունների դաշնային բյուրոյի քողարկված գործակալները կարողացել են ձեռք բերել նրա վստահությունը եւ նա պատմել է պայթուցիկի օգնությամբ Պենտագոնը (ըստ նրա` «օձի սիրտն ու գլուխը») եւ Կամիտոլիումը պայթեցնելու իր պլանների մասին: Պայթուցիկը պետք է ամրացվեր խեռակառավարմամբ խաղալիք օդանավերին:
Ֆերդաուսը խոստովանել է նաեւ, որ փորձել է «Ալ Կաիդայի» անդամներին ապահովել պայթուցիկներով:
Մեղադրող եւ պաշտպանական կողմերի համաձայնությամբ, նա կդատապարտվի 17 տարվա ազատազրկման:




























