Հզոր փոթորիկ է տեղի ունեցել Հյուսիսային Կորեայի ափերում: Այն հանգեցրել է մարդկային զոհերի եւ նյութական զգալի վնասի: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ լրագրողների տվյալների` ամենից ավելի տուժել է Կանվոնդո նահանգը: Այնտեղ զոհվել է 7 մարդ, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ եւ հասարակական շենքեր, ջրի տակ են անցել գյուղատնտեսական շատ տարածքներ: Ավերված են ճանապարհները, երկաթգծերը, կամուրջները, էլեկտրականության լարերը` վնասված:
Աղետը վնասել է նաեւ Հուանհե Նամդո նահանգին: Տվյալ տարածաշրջանում վիրավորների թվիի մասին տեղեկատվություն չկա, հայտնում է «Ռոսբալտը»:




























