Դերասանն անհանգստացած է այն լուրերից, համաձայն որոնց Սուրին իր կենսաբանական աղջիկը չէ, եւ վախենում է, որ վերջինս իրեն կխնդրի հայրության թեստ անցնել, հաղորդում է Lifenews.ru-ն:
Թոմ Քրուզը, ով այժմ պայքարում է 6-ամյա աղջկա խնամակալության համար, կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է:
Լրագրողները դիտարկում են այն վարկածը, որ Քեթի Հոլմսն ամուսնացել էր` արդեն ուրիշից հղի լինելով: Սուրիի իսկական հայրը կարող են լինել կամ դերասան Ջոշ Հարնեթը, կամ էլ սերիալի նրա գործընկեր Ջոշուա Ջեքսոնը, որին էլ նման է փոքրիկ Քրուզը:
Քրուզի հայրության վերաբերյալ նման խոսակցություներ ի հայտ են եկել անմիջապես Սուրիի ծնվելուց հետո: Զույգն իր փոքրիկին հասարակությանը ցույց չէր տալիս 3 ամսվա ընթացքում, իսկ երբ հայտնվեց նրա առաջին լուսանկարը, լրագրողները կասկածեցին, թե ով է նրա հայրը:
Բացի դրանից, այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ Սուրին դոնորի օգնությամբ է սաղմնավորվել, քանի որ Նիկոլ Քիդմանի հետ Քրուզի նախորդ ամուսնությունից երեխաները` 19-ամյա Բելլան եւ 17-ամյա Քոննորը որդեգրված են: Իսկ դա կարող է վկայել աստղի անպտղության մասին:
Ըստ ընկերների` Թոմը շատ զայրացած է իր հայրությունը կասկածի ենթարկող լուրերից:
Սակայն հոգեբանները կարծում են, որ եթե աղջկա դասարանցիներն իմանան, որ Քրուզը նրա հայրը չէ, Սուրին կարող է ծաղրի առարկա դառնալ, եւ այն ժամանակ նա երեւի կխնդրի հորը համապատասխան անալիզ անցնել:
«Թոմը վախենում է, որ նման պահ կգա: Նա երկու կրակի արանքում կլինի` իր հպարտության եւ դստեր վստահության», - ասել է Քրուզին մոտ կանգնած աղբյուրը:



























