Հարավային Կորեայի եւ արեւմտյան լրատվամիջոցները զրպարտչական տեղեկություներ են հաղորդում վերջերս ԿԺԴՀ Աշխատանքային կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նիստի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Նշվում է, որ ամերիկյան եւ հարավկորեական ԶԼՄ-ները մոլորեցնում են հասրակությանը` լուրեր տարածելով «ԿԺԴՀ ղեկավարությունում իշխանության համար լուրջ պայքարի, ինչպես նաեւ քաղաքականության փոփոխության փորձերի մասին»:

ԿԺԴՀ-ում կատարվող իրադարձությունների նման մեկնաբանությունը համարվել է միջամտություն երկրի ներքին գործերին:

Ավելի վաղ հարավկորեական «The Chosun Ilbo» պարբերականը, վկայակոչելով չճշտված տվյալներ, հաղորդել էր, թե  իբր  20-30 զինվոր է մահացել զինված բախման ժամանակ, երբ բանակի գլխավոր շտաբի պաշտոնաթող պետին փորձել են դուրս հանել առանձնասենյակից: