63-ամյա արքայազն Չարլզը ծիծաղելի վիճակում է հայտնվել կնոջ եւ միջնակարգ դպրոցի աշակերտների առջեւ: Նա փորձել է մագլցել մարզումների պատը, սակայն դա շատ անհաջող է ստացվել:
Բրիտանական «Sun» թերթի փոխանցմամբ, դպրոց կատարած այցելության ժամանակ Ուելսի արքայազնը որոշել է իրեն փորձել սարդ-մարդու դերում, նա անգամ պիջակն է հանել, սակայն այդ ամենը շատ ծիծաղելի է եղել:
«Նա պարզապես փորձելու ցանկություն հայտնեց»,-արքայազնի արարքը բացատրել է դպրոցի տնօրենը:
Թերթը հեգնանքով նշում է, որ մայիսին Չարլզը իրեն դիջեյի դերում էր փորձել, իսկ ավելի վաղ` եղանակի տեսություն վարողի: Եթե նրան հաջողվի զբաղեցնել միապետական աթոռը, հաջորդը կլինի թագավորի դերը:



























