Ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ մահացած երեք մարդիկ զոհվել են ոչ թե փողոցային ընդհարումների, այլ դժբախտ պատահարների հետեւանքով, հայտնում է իրանական Press Tv հեռուստաընկերությունը։

Այսպիսով, պաշտոնական տվյալների համաձայն՝ մեկ մարդ ընկել է կամրջից, երկուսը մահացել են ավտոմեքենայի տակ ընկնելու հետեւանքով, եւս մեկը զոհվել է կրակոցից։ Ի դեպ, կրակողը հասցրել է փախչել դեպքի վայրից։ Ոստիկանությունը հավաստիացնում է, որ երկրի անվտանգության ուժերի աշխատակիցները ոչ մի կերպ մասնակից չեն սպանություններին։ Ոստիկանության տվյալներով, վնասվածքներ է ստացել նաեւ Թեհրանի ոստիկանապետ Ազիզոլահ Ռեջեբզադեհը։

Ընդդիմության տվյալներով, ոստիկանների եւ ցուցարարների բախման արդյունքում զոհվել է ամենաքիչը 9 մարդ, եւս 300-ը ձերբակալվել են։ Անկարգություններ են ծավալվել նաեւ Թավրիզում եւ այլ քաղաքներում։

Զոհվածների թվում է հեղաշրջման առաջնորդ, երկրի նախագահի նախկին թեկնածու Հուսեյն Մուսավիի զարմիկը։ Ալի Մուսավին հրազենային վնասվածք է ստացել սրտի շրջանում։