Հուլիսի 22-ի երեկոյան Բաղդադի մերձակայքում մի շարք պայթյունների հետեւանքով զոհվել է 16 մարդ, հայուրից ավելին վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», 5 պայթյուն է տեղի ունեցել: Սկզբում ռումբը պայթել է Մահմուդիա քաղաքի մերձակայքում կայանած մեքենայում, որը գտնվում է իրաքյան մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա: Երբ դեպքի վայր են ժամանել բժիշկները եւ ոստիկանները, եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դրանից հետո ծայրահեղականները պայթեցրել են ոստիկանական բաժանմունքը: Զոհվել է 11 մարդ, 38-ը` վիրավորվել:
Եւս երկու պայթուցիկ են գործարկվել Բաղդադի հարավ-արեւելքում գտնվող Մադայեն քաղաքում: Երկու հզոր ռումբեր պայթել են շուկայում, զոհվել է 5 մարդ, 14-ը` վիրավորվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելացնենք, որ Իրաքում ահաբեկչություննեի հետեւանքով վերջին ամսվա ընթացքում զոհվել են առնվազն 237 մարդ եւ վիրավորվել 600-ը:




























