Աֆղանստանում ոստիկանն սպանել է արտասահմանցի երեք խորհրդականների եւ վիրավորել նրանց աֆղանցի թարգմանչին:

BBC-ն, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության ներկայացուցչին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի արեւմուտքում գտնվող Գերատ քաղաքի տարածաշրջանային ոստիկանական ակադեմիայում, հաղորդում է  rosbalt.ru-ն:

Կրակող Էյդի Մոհամադը հարեւան  նահանգից է եղել եւ ծառայել է տարածաշրջանային ակադեմիայում: Մոհամեդը  սպանվել էր անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հիշեցնենք, որ  նախօրեին Աֆղանստանի արեւելքում զոհվել էին ՆԱՏՕ-ի երկու զինծառայողներ: Նրանք պայթել էին ականի վրա, որը տեղադրված էր եղել ճանապարհի եզրին: Եւս մեկ զինծառայող սպանվել էր գրոհայինների հարձակման հետեւանքով: