Կահիրեի միջազգային օդանավակայանում հուլիսի 23-ին Պաղեստինի բնակիչների համար նոր կանոններ են սկսել գործել: Այժմ նրանց թողնում են առանց վիզայի, եւ նույնիսկ անվտանգության ծառայություններն են զգալի նվազեցրել եկվորների վերահսկումը:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ոչ երկրի իշխանությունները, ոչ էլ օդանավակայանի ներկայացուցիչները դեռեւս ոչ մի հայտարարություն չեն արել այդ առիթով: Ըստ Associated Press-ի` նորամուծությունը պաղեստինցիներին թույլ է տալիս ազատ դուրս գալ Գազայի հատվածից:
Եգիպտոսն ու Իսրայելը 2007թ. իսլամական հեղաշրջումից հետո Գազայի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառում: Ավելի ուշ սահմանային շրջափակման ռեժիմը մեղմացվել էր, բայց շարունակել էր գործել: Բացի այդ, ներկայումս Կահիրեն միջնորդի դեր է ստանձնել պաղեստինական հակամարտող ճամբարների`իսլամական ՀԱՄԱՍ-ի եւ Մահմուդ Աբասի կողմնակից ՖԱԹԱՀ շարժման անդամների միջեւ:




























