Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում ցուցադրվել է Դամասկոսի մերձակայքում գրոհայինների ոչնչացման  հատուկ գործողությունը: Թողարկման ժամանակ ցուցադրվել է քաղաքի  արվարձաններից մեկը, որտեղ գնդակահարվում են քաղաքի հանգիստը խաթարող ահաբեկչական խմբավորումների վերջին անդամները:  Թղթակիցը հետեւում է սիրիական բանակների զինվորականներին, որոնք ոչնչացնում են  գրոհայիններին:  Այնուհետեւ կադրում որպես ապացույց ցուցադրվել են  սպանված գրոհայինների, զինվորների եւ սպաների  մարմինները: 

Մինչդեռ, ՄԱԿ-ի ԱԽ-ում հակասիրիական հերթական բանաձեւի տապալումից հետո ԱՄՆ-ում բոլորն անհանգստություն են հայտնել Սիրիայում քիմիական զենքի ճակատագրի կապակցությամբ: Զինված ընդդիմադիրների եւ արտասահմանցի վարձկանների կողմից Դամասկոսի գրավման փորձը Վաշինգթոնին չի խանգարել պնդել Սիրիայում իշխանափոխության անհրաժեշտությունը: Այդ մասին կիրակի օրը հայտնել է  Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին, որն ուղեկցում է  նախագահ Բարաք Օբամային Կոլորադո նահանգի այցի ընթացքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քարնին հայտնել է, որ  ամերիկյան առաջնորդն ազգային անվտանգության հարցերով զբաղվող իր օգնականների հետ հանդիպում է անցկացրել` նվիրված Սիրիայում դեպքերի վերջին զարգացումներին: 

«ԱՄՆ-ն շարունակոմ է կարծել, որ Սիրիայում պետք է քաղաքական անցում լինի, որը ենթադրում է  Բաշար Ասադի իշխանությունից հրաժարվելը, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել դեպի այնպիսի  կառավարության ստեղծում,  որը կհամապատասխանի ժողովրդի ձգտումներին: Մենք շարունակում ենք աշխատել մեր ընկերների, համախոհների եւ սիրիական ընդդիմության հետ հանուն իշխանության փոխանցման», - ասել է վաշինգթոնյան  վարչակազմի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը: