Ավստրալիայի հարյուրավոր բնակիչներ, այսօր` հուլիսի 23-ին, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով եւ փրկագնի առաջարկությամբ կարճ հաղորդագրություն են ստացել:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, Ավստրալիայի փրկարար ծառայության արտակարգ կանչի հեռախոսահամարին են զանգել հարյուրավոր բնակիչներ եւ պատմել, որ նման SMS հաղորդագրություն են ստացել:

Այդ հաղորդագրությունների անհայտ հեղինակը նշել է, որ ինքը նրանց սպանելու պատվեր ունի, որի համար արդեն վճարվել է:

Իրենց կյանքը փրկելու համար մարդիկ պետք է առաջիկա 48 ժամվա ընթացքում կապ հաստատեն քիլերի հետ էլեկտրոնակային փոստով, որի հասցեն նշված է հաղորդագրության մեջ եւ 5 հազար դոլարի փրկագին վճարեն:

Իրավապահ մարմինների տվյալներով, նման հաղորդագրություններ ստացել են Սիդնեյի, Բրիսբենի, Ադելաիդայի եւ այլ ավսրալական քաղաքների մի քանի հարյուր բնակիչներ:

Ոստիկանությունը ակտիվ հետաքննչական գործողություններ է իրականացնում եւ փորձում պարզել հաղորդագրությունների աղբյուրը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: