Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Դաղըլջայի շրջանում ժանդարմերիային պատկանող ռազմական S-70 Sikorsky տիպի ուղղաթիռը վթարի է ենթարկվել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հուլիսի 22-ի երեկոյան զինվորականներով լի ուղղաթիռը պետք է վայրէջք կատարեր Դաղըլջայի շրջանից 12 կմ հեռավորության վրա գտնվող Դերյան բարձունքի վրա, սակայն շարժիչում առաջացած ինչ որ անսարքության հետեւանքով վայր է ընկել:
Ուղղաթիռի վայր ընկնելու հետեւանքով 5 զինվորական է մահացել, 7ը` վիրավորվել:
Firat գործակալությունն էլ իր հերթին տեղեկացնում է, թե խոսակցություններ կան, որ թուրքական ռազմական ուղղաթիռն ընկել է PKK-ի զինյալների կողմից բացած կրակի հետեւանքով:




























