Թուրքիայում սիրիացի փախստականները իջեցրել են Թուրքիայի դրոշը եւ կախել Սիրիայի դրոշը

Սիրիային սահմանակից Թուրքիայի Այնթեփ քաղաքի մոտակայքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` փախստականների ճամբարում գտնվող սիրիացիները բողոքել են այն որոշման դեմ, որով ճամբարում են տեղավորվել մոտ 1500 թուրքմեններ:

Սիրիացի փախստականներն ըմբոստացել են թուրքական իշխանությունների որոշման դեմ` գերի վերցնելով ճամբարում գտնվող թուրք ոստիկաններին եւ ճամբարիում իջեցրել Թուրքիայի դրոշը եւ տեղը բարձրացնելով Սիրիայի դրոշը:

Սիրիացի փախստականների եւ թուրքական անվտանգության ուժերի բախման հետեւանքով վիրավորվել է ժանդարմերիայի 4 զինծառայող:

Ավելի ուշ ճամբար են մտել թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները եւ օդ կրակելով` կարողացել են ճնշել ըմբոստությունը: