Գյումրիում, հուլիսի 23-ին, ժամը 23.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նշաններով «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Տերյան 77ա շենքի բնակիչ` 24-ամյա Վարուժան Դավոյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վայոց ձորի մարզից հայտնել են, որ հուլիսի 22-ին, ժամը 19.30-ին դեղորայքային թունավորումով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Շատին գյուղի բնակչուհի` 42-ամյա Անժելա Առաքելյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:




























