Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն, այսօր` հուլիսի 23-ին պաշտոնական այցով ժամանում է Հայաստան:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որ այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հանդես կգա ելույթով:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնումը, Հայաստանի` որպես ԵվրԱզԷս-ում դիտորդ երկրի հետ երկխոսության շարունակումը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Նշենք, որ սա Սերգեյ Նարիշկինի առաջին այցելությունն է Երեւան` ՌԴ Պետդումայի խոսնակի պաշտոնում: Նա 2011-ին այցելել է Հայաստան, սակայն այն ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավրի պաշտոնը: