Միացյալ Նահանգները դատապարտել է Թեհրանում ցուցարարներին ցրելու իրանական իշխանությունների գործողությունները: Ինչպես հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, Իրանի իշխանությունները «կազմակերպել են քաղաքացիական բնակչության անարդար ճնշում», որը հանգեցրել է մարդկանց մահվան: Հաղորդում է «Kօrrespondent» թերթը:
Վերջին տվյալներով, իրանական ոստիկանությունը ցույցի եւ փողոցային անկարգությունների ժամանակ ձերբակալել մոտ 300 մարդու: Ընդդիմությունը հայտարարում է, որ իրավապահների հետ բախումների արդյունքում սպանվել է 4 ցուցարար: Միաժամանակ, իշխանությունները հայտարարում են, որ նրանցից երեքը դժբախտ պատահարի զոհեր են, եւս մեկը զոհվել է անհայտ դիպուկահարի կրակոցից:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած բողոքի գործողությունների ժամանակ, պաշտոնական տվյալներով, զոհվել էր 12 մարդ: Դրանից հետո Իրանում ժամանակ առ ժամանակ հուզումներ են լինում, որոնք ճնշվում են իշխանությունների կողմից:
Նշենք նաեւ, որ օրերս բրիտանական «ԹԱՅՄՍ»-ը 2009-ի տարվա մարդ էր ճանաչել Իրանում նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցին մասնակցած եւ ոստիկանների զոհ դարձած երիտասարդ ցուցարարուհուն` Սոլթան Աղա Նեդային:




























