Հուլիսի 24-25-ը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Փարիզում նախատեսված են նրա հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա:




























