Գեղարքունիքի մարզում, հուլիսի 22-ին, ժամը 12.10-ին, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի աջակողմյան թմբին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























