Համացանցում հայտնվել են Firefox օպերացիոն համակարգի նոր պատկերները, որոնց ունեն նոր ծրագրային ապահովման ավելի մեծ հնարավորություններ:

Ելնելով ցուցադրվող «սքրինշոթ»երից, նոր պլատֆորմն արդեն բավական մշակված է եւ ունի բոլոր ֆունկցիաները, կամ առնվազն դրանց մեծ մասը, որոնք ստանդարտ են դարձել սմարթֆոնների սեկտորում:

Ինչպես հաղորդում է MobileDevice.Ru-ն, նոր «օղը» օգտագործողներին կառաջարկի սմարթֆոնների համար սովորական բոլոր գործառույթները` ձայնային զանգեր, տեքստային հաղորդագրությունների հետ աշխատանք, կոնտակտների ցանկ, տեսախցիկ եւ այլն:

Օպերացիոն համակարգը նաեւ արտակարգ զանգերի հնարավորություն է տրամադրում նույնիսկ արգելափակված հեռախոսների դեպքում: Հավելվածների ցանկը ներկայացված է կլոր պատուհանիկների աղյուսակով, որը հրապարակել է Electronista ռեսուրսը: