Հայաստանի ազգաբնակչության 70-75%-ը հանգստի չի մեկնում, ինչը պայմանավորված է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով, իսկ 2-5 տոկոսն էլ հանգստանում է բարեկամ-ծանոթների տանը: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը` ներկայացնել իրենց հարցման արդյունքները:
«Համաձայնեք, որ սոցիալ-տնտեսական պայմաններն ավելի ծանր են, քան մի քանի տարի առաջ էր: Ո՞վ է օգտվում արտաքին, կամ թեկուզ ներքին տուրիզմից: Ո՞վ է Ծաղկաձորում,Սեևանում կամ Ջերմուկում հանգստանում, այնպիսի թվեր են կրակում, որ խելքին մոտ չէ»,- նշեց նա:
Մելիտա Հակոբյանի խոսքով` Հայաստանի ներքին տուրիզմը գոնե պետք է մատչելի լինի հայերի համար: Ըստ նրա, այդ ծառայություններից կարողանում են օգտվել բնակչության, առավելագույնը, 20%-ը, եև միայն 1-2% -ն է, որ կարողանում է իրեն թույլ տալ տարեկան մի քանի անգամ գնալ հանգստանալու:
Այս ամենի հետեւանքով էլ, նրա խոսքով, ազգաբնակչության մոտ առկա է հոգնածության սինդրոմ:



























