Դամասկոսում կառավարության ուժերի կողմից գրոհայիններին լիկվիդացնելու ֆոնին ԵՄ-ն համաձայնեցրել է Սիրիայի դեմ արդեն թվով 17-րդ պատժամիջոցների փաթեթը: Այն ներառում է զենքի մատակարարման էմբարգոն:
Նոր պատժամիջոցներն իրենց մեջ ներառում է, մասնավորապես, Սիրիա ուղեւորվող նավերի եւ օդանավերի ստուգման գործընթաց: Միաժամանակ, ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, ապստամբներին զենք մատակարարելու վերաբերյալ դիվանագիտական աղբյուրը ոչինչ չի հաղորդել:
Մի շարք արաբական երկրներ, որոնք բացահայտ զինում են Սիրիայի ընդդիմությանը, հայտարարել են, որ «պատրաստ են երաշխավորել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ նրա ընտանիքի դուրս բերումը Սիրիայից, եթե նա արյունահեղությունը կանխելու նպատակով որոշի հեռանալ նախագահի պաշտոնից»: Նման առաջարկով հանդես է եկել Արաբական երկրների լիգայի հատուկ կոմիտեն:
Միաժամանակ, Դամասկոսի մի շարք շրջաններում մեկնարկել է քաղաքի մաքրման երիտասարդական ակցիա: Ալ-Միդանում կամավորները կսել են մաքրել տարածքը եւ վերացնել ահաբեկիչների հանցագործությունների հետեւանքները, ովքեր նախորդ շաբաթ հարձակվել էին քաղաքի որոշ շրջանների վրա, ավերել պետական եւ մասնավոր օբյեկտները, հարձակվել խաղաղ բնակիչների ու իրավապահների վրա, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Կամավոր ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ օրեցօր աճում է ակցիայի մասնակիցների թիվը:




























