Հարվարդի համալսարանի կենսաինժեներները (ԱՄՆ) առնետի սրտից եւ սիլիկոնից  իսկական մեդուզա են պատրաստել: Մեդուզոիդ անվանված արհեստական արարածը նման է  8 թերթիկներով ծաղկի, նրա միջով էլեկտրական հոսանք անցկացնելիս մեդուզոիդը կրճատվում է եւ շարժվում է իսկական մեդուզայի նման: Ըստ Քիթ Փարքեի, որի ղեկավարության ներքո է ընթացել աշխատանքը, գործառույթով դա մեդուզա է, սակայն` առնետի գենով, հաղորդում է  compulenta.ru-ն:

Բնականաբար, դա ինքնանպատակ չի եղել: Փարքերի խումբն արդեն վաղուց է աշխատում արհեստական սրտամկանի ստեղծման վրա, եւ արհեստական մեդուզան ծնվել է հենց այդ նախագծի շրջանակում: Նման գաղափարը ծնվել էր ականջավոր աուրելիային հետեւելիս (Aurelia aurita), որը գմբեթաձեւ մեդուզա է եւ հանդիպում է Սեւ եւ Միջերկրական ծովերում: 

Որպեսզի  վերարտադրեն մեդուզայի գծերը,  հետազոտողները առնետի սրտամկանի վանդակներն աճեցրել են  պոլիերկմեթիլսիլօքսիդի հիման վրա: Երբ ստացված զանգվածը խառնել են էլեկտրոնային դաշտում,  մկանները կրճատվել են: Ջրի մեջ տեղադրված մեդուզոիդը շարժվել է  իսկական մեդուզայի նման: Սակայն,  իհարկե, իսկական մեդուզա այն չի կարելի անվանել, մեդուզոիդը չի կարող ինքնուրույն սնվել եւ բազմանալ: