Աշխարհում ամենամեծ ջութակը պատրաստել են Գերմանիայի Ֆոգտլանդ քաղաքի վարպետները, որի երկարությունը 4,27 մետր է, լայնությունը` 1,37 մետր: Այդ գործիքը 7 անգամ մեծ է օրիգինալից եւ այն նվագելու համար սովորական փայտիկը հարմար չէ:
Հատուկ այդ ջութակի համար պատրաստված փայտիկը 5,18 մետր երկարություն ունի, հաղորդում է samoe-samaya.ru-ն:
Այդ երաժշտական գործիքը նվագելու համար անհրաժեշտ է երեք մարդ. մեկը բռնում է գործիքը եւ սեղմում լարերը, իսկ մյուս երկուսը շարժում են հսկա փայտիկը:
Աշխարհում ամենամեծ ջութակը պատրաստողների ցանկությունը եղել է իրենց վրա ուշադրություն հրավիրելը եւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելը:











