Հայաստանում 2012 թ. ակնկալվում է զբոսաշրջային այցելությունների 8-10% աճ: Այդ մասին այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ` 2012 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ մոտ 10 հազ. իրանցի զբոսաշրջիկ քիչ է այցելել: Իրանցի զբոսաշրջիկների նվազումը հետեւանք էր նրա, որ իրանական իշխանությունները արտասահման մեկնող իրանցիների համար միայն 400 դոլար են թույլ տվել փոխանակել պաշտոնական փոխարժեքով, մնացած գումարները հարկավոր էր փոխանակել շուկայական փոխարժեքով, որը մի քանի անգամ բարձր էր պաշտոնականից: Այս հանգամանքը շատ իրանցիների ետ է պահել Նովրուզի տոնակատարության ժամանակ արտասահմանյան ուղեւորություններից, ինչն անհանգստացնում էր իրանական իշխանություններին:

Սակայն Ա. Պետրոսյանը վստահեցրեց, որ Նովրուզին Հայաստան չայցելած  իրանցի զբոսաշրջիկները անպայման այցելում են տարվա ընթացքում, ուստի տարեկան կտրվածքով զբոսաշրջային այցելությունների պակաս չի զգացվի:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2012 թ. հունվար-մարտին Հայաստան են այցելել մոտ 105 հազ. զբոսաշրջիկներ` 9%-ով ավելի քիչ, քան 2011 թ.: