Մեծ Բրիտանիայում, հղի կինը փորում ասեղ է հայտնաբերել, որն այնտեղ է հայտնվել մի քանի տարի առաջ տեղի ունեցած վիրահատության ժամանակ, հաղորդում է medportal.ru-ն:

Հղիության ժամկետի մոտավորապես կեսին Քելլի Դոնիգանը թեթեւ ծակոց է զգացել փորի ձախ մասում: Բուժող բժիշկը հանգստացրել է կնոջը, խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել այդ զգացողությանը:

Հղիության արդեն 7-րդ ամսում բրիտանուհին զարմանքով նկատել է, որ փորի մաշկը ներսի կողմից ծակել է վիրահատական ասեղը: Դոնիգանի խոսքով, ինքն անմիջապես հիշել է վիրահատության մասին:

Բժիշկների խոսքով, ներկա պահին անհրար է ասեղը հանել բրիտանուհու փորից, քանի որ նրան հակացուցված է ոչ միայն վիրահատությունը, նաեւ ռետգենյան հետազոտությունը, որը թույլ կտար գնահատել ասեղի չափերն ու գտնվելու վայրը:

Բժիշկները պնդում են, որ ասեղը չի վնասել պտղին եւ այն կհանվի ծննդաբերությունից հետո: