ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը ստիպել է Բաքվին անհանգստանալ: Այդ մասին, այսօր` հուլիսի 23-ին, Երեւանի մամուլի աուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի քաղաքագետ, փորձագետ Միխայիլ Ալեքանդրովը: Ըստ նրա` հայտարարության տեքստում հնչել են նոր նոտաներ, որոնք դուր չեն եկել Բաքվին:
«Խոսքը հայտարարության այն հատվածի մասին է, որում խոսվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դե ֆակտո ճանաչման անհրաժեշտության մասին` իր բնակչության հասարակական կյանքը կազմակերպելու համար: Համանախագահները չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես պետական միավոր, սակայն ակնարկել են, որ Ադրբեջանը պետք է համակերպվի առկա իրականության հետ», - նշել է Ալեքսանդրովը:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ղարաբաղի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը տարբերվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի երկրների, ՆԱՏՕ-ի եւ նրա համախոհնեի հայտարարություններից:
«Գիտեք ինչու: Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբում կա ռուսական ներկայացուցիչ: Քանի որ առաջին անգամ միջազգային հանրությունը բեւեռացվել է Լեռնային Ղարաբաղի հարցում», - նկատել է Ալեքսանդրովը:
Ըստ նրա` Արեւմուտքն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ ԼՂՀ-ի նախագահի ընտրություններն «անօրինական են», ինչպես նաեւ վնաս են հասցնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթցաին: «Այդ բոլոր փաստակներն իրականոթանը չեն համապատասխանում: Ինչ է նշանակում «իշխանությունն անօրինական է»: Ցանկացած ժողովրդավարական քայլ պետք է ողջունվի: Երեւի Արեւմուտքի համար լավ կլիներ, որ այնտեղ ռազմական բռնապետություն լիներ: Այն ժամանակ հնարավոր կլիներ հայտարարել իշխանությունների անօրինակության մասին, այն մասին, որ դրանք հանցավոր իշխանություններ են եւ դրանք պետք է վերացնել, իսկ այստեղ նման փաստարկները չեն անցնում:
Նրանք հենց հանուն այդ ժողովրդավարության ռմբակոծում են Լիբիան, Իրաքը, իսկ այստեղ պատրաստի ժողովրդավարությոնը ցանկանում են բռնապետության տակ ներկայացնել», - ասել է նա, ընդգծելով, որ ժողովրդավարական իշխանությունը գործում է ամենուր: Ըստ Ալեքսանդրովի` նման իրադրությունը խառնում է Բաքվի սցենարը: «Հնարավոր չէ մեղադրել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որ նրանք անօրինական են: Իսկ եթե այդպես է, ապա եթե Բաքվի հիմնական փաստարկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, ապա այստեղ նրանք պարտության կմատնվեն: Առաջին պլան է մղվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը», - ասել է Ալեքսանդրովը:
Քաղաքագետը եզրակացրել է, որ այսօր Ղարաբաղում ժողովրդավարական ընտրությոններ են տեղի ունեցել, ընտրվել է օրինական իշխանություն, իսկ հարեւան Ադրբեջանում գործում է ալիեւյան բռնատիրական վարչակարգը: Նման պայմաններում փորձագետն առաջին երկրի անցումը երկրորդի ենթակայության տակ անհեթեթություն է համարում:




























