Հունաստանում Էգեյան ծովում գտնվող Խիոս կղզում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել շուրջ 10 մարդ: Ինչպես հաղորդում է տեղի ոստիկանությունը, միջքաղաքակային ավտոբուսն ընկել է անդունդն ու այրվել:
Վթարի վայր են ժամանել շուրջ 20 հրշեջներ, որոնց հաջողվել է մարել կրակը եւ ավտոբուսից հանել 6 մարդու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավտովթարի պատճառները, ինչպես նաեւ ավտոբուսում գտնվող ուղեւորների թիվը ճշտվում են:
Անգլալեզու լրատվամիջոցների փոխանցմամբ, ավտոբուսն անդունդն է ընկել 10 մետր բարձրությունից: Երկու զոհերի մարմինները հայտնաբերվել են աղետի վայրում, եւս մեկ տղամարդ մահացել է հիվանդանոցում:




























