ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Լիլիան Շալարուի հարցազրույցը NEWS.am-ին.
Երբվանի՞ց է իրականացվում Հայաստանի ոստիկանությունում բարեփոխումների աջակցության ծրագիրը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի ոստիկանության միջեւ սերտ համագործակցությունն սկսվել է 2003թ-ից: Մեր գրասենյակի կողմից իրականացվող համապատասխան նախագծերի շրջանակում փորձարկվել են ժողովրդավարական ոստիկանական ծառայության այնպիսի տարրեր, ինչպիսին են «Համայնքային ոստիկանությունը», կրթության ժամանակակից մեթոդները եւ այլն: Այդ նախագծերը գործնականում ցույց են տվել, որ ոստիկանական գործունեության բարեփոխման եւ հասարակության կողմից ոստիկանական ծառայության նոր, ժողովրդավարական մեթոդներն ընդունելու անհրաժեշտություն կա:
Եւ այսօր, երբ ոստիկանությունն արդեն բարեփոխումների իրականցման ճանապարհին է, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում խորացնելու եւ ընդլայնելու իր օգնությունը ոստիկանական ոլորտում բարեփոխումներին, որոնք ներառում են ա) ոստիկանության եւ բնակչության միջեւ վստահության եւ համգործակցության կառուցում` համայնքային ոստիկանության ներդրման միջոցով, բ) ոստիկանական կրթության բարեփոխումներ, գ) ոստիկանության եւ ԶԼՄ-ների, տեղական ինքնակառավարման եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցություն եւ դ)հասարակական կարգի հաստատում:
Ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել եւ ի՞ նչ աշխատանք է կատարվել:
ԵԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է ոստիկանական կրթության արդիականացման բնագավառում: Մեր համատեղ գործունեության այս փուլում Ոստիկանական նոր կրթական համալիր է ստեղծվել, որը բաղկացած է Ոստիկանության ակադեմիայից, Ոստիկանության քոլեջից եւ Ոստիկանության ուսումնական կենտրոնից, մշակվել է նոր քննական համակարգ, ձեւավորվել են անկախ ընդունող հանձնաժողովներ:
Զարգանում է Ոստիկանության եւ բնակչության միջեւ շփումների հաստատմանն ուղղված գործունեությունը, մասնավորապես Երեւանի ողջ տարածքում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման համատեքստում:
Համագործակցության մյուս կարեւոր ուղղությունը հասարակական կարգի հաստատման ժողովրդավարական մեթոդների ոլորտում աշխատանքն է: Այստեղ հիմնական ձեռքբերումներց մեկը կարելի է համարել հասարակական կարգի ապահովման գործում ներգրավված ոստիկանական աշխատակիցների համար սկզբունքների մշակումը, ինչպես նաեւ ուսուցումները, որոնք վարել է մեր միջազգային փորձագետը:
Ինչպիսի՞ աշխատանք է նախատեսվում իրականացնել ապագայում:
Չնայած առաջին քայլերի հաջողությանը, դեռ շատ բան կա անելու` պատրաստելու համար այնպիսի ոստիկաններ, որոնք կարող են բնակչության համար որակյալ ոստիկանական ծառայություն ապահովել: Այդ իսկ պատճառով, մեր գրասենյակը շարունակում է աջակցել նորաստեղծ Ոստիկանական կրթական համալիրին, հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավմանը, կրթական գործընթացում գենդերային հարցերի ներառմանը, ինչպես նաեւ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրի ներդրմանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շարունակում է Հայաստնում էլեկտրոնային գործընթացների աջակցության համար 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Նախագծի հիմնական նպատակը աջակցությունն է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Այս նախագծի շրջանակում մեր ծրագիրն ուղղված է Ոստիկանության հնարավորությունների եւ կարողությունների բարձրացմանը` ընտրությունների ժամանակ իր գործառույթների իրակացման համար:































