Երգիչ եւ երաժիշտ Էլթոն Ջոնը վերջին 22 տարվա մեջ առաջին անգամ առաջին տեղն է զբաղեցրել բրիտանական  հոիզոնականներում: Այդ մասին հայտնել է Պաշտոնական կազմակերպությունը, որն ամեն շաբաթ ամփոփում է Միացյալ Թագավորության երաժշտական վաճառքի արդյունքները, հայտնոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Մեծ Բրիտանիայում ամենահայտնիների առաջին տեղն զբաղեցրել է  Էլթոն Ջոնի 1970-ականների «Բարի լույս գիշեր» (Good Morning To The Night) պարային սկավառակը, որը թողարկվել էր ավստրալական  «Pnau» խմբի հետ համատեղ:

Սկավառակի  գլխավոր ստեղծագործությունը 1972 թվականի Էլթոն Ջոնի «Մոնա Լիզաները եւ խենթ գլխարկավորները» (Mona Lisas And Mad Hatters) հիթի վերափոխված տաբերակն է:

Վերջին ագամ երգչի ալբոմն զբաղեցրել է  բրիտանական հորիզոնականների առաջին տեղը 1990 թվականին, երբ նա թողարկել էր իր լավագույն ստեղծագործությունների հավաքածուն` «The Very Best Of Elton John»:

Բրիտանական մամուլը գրում է, որ Էլթոն Ջոնը ծանոթացել էր «Pnau» խմբի ստեղծագործությանը  2007 թվականին եւ որոշել, որ դա ամենալավ երաժշտությունն է, որը նա լսել էր վերջին 10 տարիների ընթացքում: Էլթոն Ջոնի ընկերությունը պայմանագիր էր ստորագրել ավստրալական խմբի հետ եւ  մինչ այժմ զբաղվում է  նրա հովանավորությամբ: