Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն արդեն հայտնել է իր վերաբերմունքը ամերիկյան դոլարի եւ հոմոսեքսուալիստների մասին, իսկ հանգստյան օրերին քննադատության է ենթարկել եվրոպացիներին: «Նրանք ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից եւ պատմություն չգիտեն»,- մեջբերում է նախագահի խոսքերը Fars գործակալությունը: «Մեկը մյուսից հիմար են»,- շարունակել է նախագահը:
Նա նաեւ հայտարարել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն իզուր են մտածում, թե մահմեդական մինարեների կառուցման արգելքով կարող են վերջ դնել մահմեդական հավատին: «Նրանք չեն հասկանում, որ մինարեները մարդկանց հավատացյալ են դարձնում, մարդկանց հավատն էլ նպաստում է, որ հայտնվեն մինարեները»:
Հարկ է նշել, որ Ահմադինեջադի որոշ արտահայտություններ մարգարեական են դառնում: Դեռ 2007թ. նա կանխատեսել էր ամերիկյան դոլարի արագ անկում, դոլարն անվանելով «արժեք չունեցող թղթի կտոր»:




























