2012 թվականի երկրորդ եռամսյակում Իսպանիայի ՀՆԱ-ն նվազել է 0,4 տոկոսով` նախորդ եռամսյակի համեմատ եւ 1 տոկոսով` տարեկան կտրվածքով: Այս մասին վկայում են Իսպանիայի բանկի տվյալները: Հունվար-մարտին Իսպանիայի ՀՆԱ-ի անկումը նախորդ եռամսյակի համեմատ կազմել է 0,3 տոկոս:

Իսպանիայի տնտեսությունը երրորդ եռամսյակն անընդմեջ կրճատվում է: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, դա տեղի է ունենում բյուջետային տնտեսման խիստ միջոցառումների ֆոնին:

Հուլիսին երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը հրապարակել է միջոցառումների նոր փաթեթն` ուղղված բյուջետային դեֆիցիտի կրճատմանը, ընդհանուր ծավալը` 65 մլրդ եվրո, որն արդեն 4-րդ փաթեթն է, որ ընդունվում է կառավարության կողմից վերջի 7 ամիսների ընթացքում:

Այն ենթադրում է, մասնավորապես, վաճառքի հարկի ավելացում` 18 տոկոսից հասցնելով 21 տոկոսի, բնակարանի գնորդների համար արտոնությունների վերացում, գործազրկության նպաստների կրճատում, իշխանության տեղական մարմինների համախմբում, ինչպես նաեւ պետծառայողների համար տարեկան բոնուսների վերացում: