«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 23-ին, չորսօրյա «պարապությունից» հոտո, տեղի ունեցան արտարժույթի առուվաճառքի գործարքներ: Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը միանգամից նվազել է մինչեւ 411 դրամ, ընդ որում` առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն սկսել է առաջարկվել դրանից էլ էժան:

Ընդհանոր առմամբ` բորսայում վաճառվել է 1.9 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը նվազել է սրընթաց կերպով: Փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքն իջեցրել են մինչեւ 407 կամ 408 դրամ, վաճառքն իրականացվում է 411-412 դրամով: Ակնհայտորեն սպասումներ կան, որ դոլարը կշարունակի էժանանալ:

Forex միջազգային շուկայում եվրոն շարունակում է թուլանալ` Հունաստանի եւ Իսպանիայի տնտեսական իրավիճակի վատթարացման մասին տեղեկությունների պատճառով: Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ ժամանակ ժամանակ իջնում է 1.21 դոլարից ցած, ինչը տեղի չէր ունեցել 2010 թ. հունիսից հետո:

Ռուսական շուկայում եւս դոլարը թանկացել է: Այսօր 1 դոլարի փոխարժեք է սահմանվել 32.3760 ռուբլին: