Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը պատասխանել է «Ազգայնական շարժում» կուսակցության կուսակցության պատգամավոր Մեհմեդ Շանդըրի գրավոր հարցմանը՝ Թուրքիայում վերանորոգված եկեղեցիների քանակի եւ դրանց վրա պետության ծախսած գումարի վերաբերյալ։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ 2002-ից այս կողմ Թուրքիայում կրոնական արարողությունների անցկացման համար բացվել է 10 եկեղեցի, իսկ նույն ժամանակահատվածում վերանորոգվել է 68 եկեղեցի։
Բեքիր Բոզդաղի խոսքով՝ 2002-ից այս կողմ եկեղեցիների վերանորոգումների եւ խնամքի համար հատկացվել է մոտ 18 մլն թուրքական լիրա (10 մլն դոլար)։
Նշենք, որ Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման համար Թուրքիայի բյուջեից հատկացվել էր մոտ 1,5 մլն դոլար։




























