Մինսկում հուլիսի 25-26-ին տեղի կունենա ԱՊՀ մասնակիցպետությունների համագործակցության կոնցեպցիայի նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը` նվիրված տեղեկատվական տեղնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հանցագործությունների դեմ պայքարին: Այդ մասին հաղորդվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի պաշտոնական կայքում:
Վերջին տասնամյակներին տեղեկատվական տեխնոլոգիաները ակտիվ ներթափանցում են հասարակության բոլոր բնագավառները, իսկ նրանց օգնությամբ իրականացվող հանցագործությունները միջազգային բնույթ են կրում եւ սպառնալիք են ստեղծում ԱՊՀ երկրների ազգային անվտանգությանը: ԱՊՀ տարածքում նման համագործակցությանը նպաստելն ու ամրապնդելը կլինի Համաձայնագրի հիմքը:
Նրանում կորոշվեն տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ իրականացվող հանցավորության դեմ պայքարի սկզբունքները, խնդիրները, հիմնական ուղղությունները:
Ըստ նախագծի` ԱՊՀ երկրները կփոխանակվեն օպերատիվ, վիճակագրական, գիտամեթոդական տեղեկատվությամբ, կհամալրեն տվյալների միասնական բանկը միջազգային հանցախմբերի եւ կազմակերպությունների վերաբերյալ, որոնք մասնագիտացված են կիբերհանցագոծություններում, կիրականացնեն համաձայնեցված հետաքննական գործողություններ, կստեղծեն հատուկ մասնագիտացված ենթաբաժիններ: Նախատեսվում է նաեւ մշակել եւ կիրառել համատեղ տեխնոլոգիաներ նման հանցագործությունները կանխելու համար:




























