Դեռահասների խումբը ծովափին հանգստացողների գլխին «օյին է խաղացել»: Նրանք ճայերին կերակրել են լուծողականով, ապա նկարահանել դրա հետեւանքները: Հանգստացողներին դժվար թե դուր գար ճայերի «հարձակումը», սակայն նրանց գուցե մխիթարի ժողովրդական այն ասացվածքը, թե թռչնի ծերտը հաջողության նշան է:

Այս «հանճարեղ» գաղափարը ամերիկացի դեռահասներինն է, գրում է The Daily Mail-ն:

Երիտասարդների խումբը չիպսերի հետ լուծողական է խառնել եւ կերակրել առափնյա ճայերին, որից հետո նրանք հանել են տեսախցիկներն ու սկսել են նկարել, թե ինչպես են թռչունները «հարձակվում» հանգստացողների վրա:

Շուտով ծովափին խուճապ է առաջացել, սակայն դա շատ կարճ է տեւել, քանի որ թռչունների հարձակումը ավարտվել է եւ դեռակասներն ընդամենը 45 վայրկյան են կարողացել նկարել, հաղորդում է NEWSru.com-ը: