Պետրոգրադի կողմերում զբոսնող պետերբուրգցիները կարող են հանդիպել Եվգենի Պետրոսյանին: Նա «տեղավորվել է» Վվեդսենսկի փողոցի Ռուսաստանի փոստային բաժանմունքի դիմաց:
Այնտեղ մանկական մարզահրապարակ կա: Անսովոր: Այն միանգամայն գունավոր է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նկարը հիանալի է: Վերեւում երկնքում թռչում են սքեյթբորդիստները, մի փոքր ներքեւ նկարված են պիտերյան փողոցները, տները, լապտերները, այգիները, իսկ կենտրոնում պատկերված է Պետրոսյանը:
Ռուսաստանի հայտնի ժողովրդական արտիստը եւ երգիծաբանը ժպտում է անցորդներին` հաղորդելով բարձր տրամադրություն:
«Պետրոսյանին նկարել էին երեխաները, որոնք մասնակցում էին գրաֆիտի մրցույթին: Թե ինչու են հենց երգիծաբանին նկարել, մենք չգիտենք, մենք զարմացած էինք: Սակայն կարծում ենք` շատ լավ է ստացվել»,- ասել է երիտասարդության քաղաքականության բաժնի մասնագետ Մարինա Միրոնովան:
Մենք որոշեցինք զանգել անձամբ Եվգենի Վահանովիչին եւ հետաքրքրվել, թե տեսել է նա արդյոք նկարը, բայց տվյալ պահին երգիծաբանը մեկնել է Կրասնոդար շրջագայությունների եւ խոսաթողը նրա տնօրենն է վերցրել:
«Պետրոսյանին տասնյակ նկարիչներ են նկարում: Մշտապես ծաղրանկարներ եմ տեսնում համացանցում, ծիծաղելի նկարներ: Բայց որ Պետերբուրգոմ, այն էլ` պատին... Գուցե ինչ-որ եկրպագու է եղել: Կգանք եւ անպայման կնայենք» - ասել է Պետրոսյանի տնօրեն Յուրի Դիկտովիչը:




























