Շվեյցարիայում տեղի ունեցած աճուրդի ժամանակ շքեղ հյուրանոցը վաճառվել է ընդամենը 1023 դոլարով։ Ինչպես տեղեկացնում է Euromag.ru-ն, որ հյուրանոցի իրական արժեքը մոտ 3,8 մլն դոլար է։ Աճուրդում մի քանի թերություններ են տեղ գտել, որի մասին նշում է պարբերականը։

Սկզբում մասնակիցներից մեկը 102 294 դոլար գին է նշանակել, սակայն հետո պարզել է, որ այդքան գումար չունի իր հետ։ Հետո արարողակարգի անցկացման հետ կապված սխալի պատճառով աճուրդը ստիպված էին սկսել սկզբից:

La Claustra հյուրանոցի նոր սեփականատերը` Լյուչիա Ֆիլիպպին ասել է, որ այցելել է աճուրդում սեփականություն գնելու առանց որեւէ ցանկության: Երբ աճուրդը սկսվել է  1000 ֆրանկ տոկոսադրույքով  ($1 023), նա անորոշ բարձրացրել է ձեռքը եւ զարմացել, որ հետո ոչ մի տոկոսադրույք չի հաջորդել:

Տեղեկացնենք, որ հյուրանոցը գտնվում է 250 մետր խորության վրա եւ ներառում է 17 սենյակներ, ռեստորան, գրադարան, սպա եւ լողավազան, ինչպես նաեւ կոնֆերանսների անցկացման համար 4000 քառ. մետր տարածք: Ֆիլիպպին դեռ չի որոշել, թե ինչ է անելու հյուրանոցի հետ, սակայն ինքն արդեն ունի մի քանի առաջարկ, հայտնում է The Local.-ը։