Կրասնոդարի 31-ամյա բնակիչը 10-րդ հարկից ցած է նետել սիրուհուն, ով այլեւս չի ցանկացել սիրային կապը շարունակել։ NEWSru.com-ի տեղեկացմամբ, դեպքը տեղի է ունեցել հունիսի 22-ի գիշերը։ 31-ամյա կրասնոդարցի տղամարդը, ում անունը չի հաղորդվում, նրա 45-ամյա սիրուհին, ինչպես նաեւ վերջինիս մյուս կողակիցը բնակարանում մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել։ Կնոջ կողակիցը հարբելով՝ քնել է։ Առիթից օգտվելով, կինը 31-ամյա սիրեկանից պահանջել է, որ հարաբերությունները դադարեցնեն։ Սկսված վիճաբանության արդյունքում տղամարդը ցած է նետել կնոջը 10-րդ հարկում գտնվող բնակարանի լուսամուտից։
Հանցագործը դուրս է վազել փողոց` ասելով շքամուտքի պահակին, թե կինն իրեն նետել է լուսամուտից: Դրանից հետո տղամարդը դիմել է փախուստի:
Սակայն, դիմացի շենքի բնակիչը ականատես է եղել հանցագործությանը եւ դրա մասին հայտնել ոստիկանությանը:
Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալվել է:




























