Սինգապուրում Երկրի արեւադարձային գոտու ֆլորային նվիրված այգի է ստեղծվել, որը կրում է «Ծովածոցի այգի» անունը (Gardens by the Bay): Հատկանշական է, որ այգին տեղակայված է 25-ից մինչեւ 50 մետր բարձրությամբ երկնաքերերի մեջ եւ դրանց շուրջ։

Համալիրը տեղակայված է խիստ սահմանափակ տարածք ունեցող Սինգապուր քաղաքի համանուն գետի գետախորշում, եւ ընդհանուր տարածքը մոտ 410 հազար մետր քառակուսի է։ Travel.ru-ն տեղեկացնում է, որ Սինգապուրի իշխանությունները ծրագրել են Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ասիայի  ֆլորային եւ ֆաունային  նվիրված երեք թեմատիկ այգիներ ստեղծել, եւ ակնկալում են, որ ավարտին այգի կայցելեն տարեկան մոտ 5 մլն մարդ։

Նշենք, որ այս ծրագրի առաջին փուլով բացված այգում կանաչով են պատվել երկաթբետոնից ստեղծված 18 հսկայական սյուներ, որոնք նման են ահռելի ծառերի։ Այգում ստեղծված են երկու հատուկ ջերմոցներ. Ծաղիկնեյրի գմբեթ (Flower Dome)  Միջերկրականի ֆլորային հատուկ  չոր եւ զով եղանակով եւ արեւադարձային  «Ամպամած անտառ» (Cloud Forest):  Ջրին մոտ գտնվելը թույլ կտա ստեղծել  ջրային այգիներ ջրվեժներով, ավազաններով եւ կասկադներով: