49-ամյա Ջոնի Դեփը սառել է 26-ամյա Էմբեր Հերդի նկատմամբ, գրում է «The Sun»-ը: Ջոնին թողել է ամեն ինչ եւ մեկնել Ֆրանսիա` արձակուրդը Վանեսա Պարադիի եւ երեխաների հետ անցկացնելու համար:

«Ջոնին ընկերներին ասել է, որ միակ բանը, որ ցանկանում է, իր ընտանիքի հետ լինելն է»,-գրում է  թերթը` ավելացնելով, որ Պարադին ու Դեփն այդ կերպ երեխաներին`13-ամյա Լիլի Ռոզին եւ 9-ամյա Ջեքին ուզում են ցույց տալ, որ իրենք ամուր «թիմ» են: