Չղջիկները սովորական սենյակային ճանճեր որսալու հետաքրքիր մարտավարություն ունեն. նրանք կարողանում են լսել միջատների զուգավորման ձայնը եւ միանգամից ճաշի համար երկու միջատ որսում, Current Biology ամսագրում հրապարկված հոդվածում նշել են գերմանացի կենսաբանները:
«Շատ կենդանիներ սեքսի ժամանակ ավելի նկատել են դառնում ոչ միայն յուրահատուկ ձայնի, այլեւ նաեւ այն պատճառով, որ կորցնում են սովորական զգոնությունը»,- հայտարարել է կենսաբանների խմբի ղեկավար Շտեֆան Գրայֆը:
Գրայֆն ու նրա գործընկերները ենթադրում են, որ նման ռազմավարություն օգատգործում են նաեւ մյուս գիշատիչները, որոնք դեմ չեն միագամից երկու զոհի որսալ:




























