Նովգորոդի շրջանային դատարանը դատավճիռ է կայացրել ոստիկանի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց նկատմամբ:
Նրանցից մեկին` 26-ամյա Գուրգեն Ղամբարյանին դատապարտել են 25 տարվա ազատազրկման, իսկ 30-ամյա Մահոմեդ Ումարովին` 24 տարվա: Բացի այդ, նրանք պետք է 250 հազ. ռուբլի վճարեն զոհվածի հարազատներին:
Դատարանը հաստատված է համարել, որ 2011թ. հուլիսին Ումարովն ու Ղամբարյանը Սոլցի քաղաքում «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենա են առեւանգել: Նրանց փորձել է կանգնեցնել ոստիկանական պարեկ Վիկտոր Եկիմովը: Վերջինս հետապնդել է նրանց, բայց արդյունքում հանցագործները խլել են նրա զենքը եւ սպանել նրան:
Սական Եկիմովը մինչ մահը հասցրել էր օգնություն կանչել, եւ ոստիկաններին հաջողվել էր գտնել ու ձերբակալել հանցագործներին, հողորդում է Lenta.ru-ն:




























